Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

09 դեկ 2019 12:18

Զավե՞շտ է Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի համար մեղադրանք առաջադրելը.կան ավելի գլոբալ խնդիրներ, որոնք կապված են միլիարդների հետ

Ինձ զարմացրել են Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասով որոշ արձագանքները: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասում են, որ զավեշտ է Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի համար մեղադրանք առաջադրելը: Ես հասկանում եմ՝ կան մարդիկ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են ինչպես հեռուստադիտողի հայտերով համերգ»,-ասաց Փաշինյանը:


Փաշինյանը խոսեց նաև անցած շաբաթ ԱԺ-ում արած հայտարարության մասին, որ ինքը բյուջեից կոպեկ չի գողանում. «Ես հետո զգացի, որ որոշակի դիսկոմֆորտ ունեմ իմ այդ հայտարարության հետ կապված, ես հասկացա, որ այն կիսատ է, դրա համար հիմա ուզում եմ լրացնել այն:
Ես պետական բյուջեից ոչ մի լումա չեմ գողանում, բայց գիտեմ նաև, որ ՀՀ պետական միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում: Սա վերաբերում է նաև վարչապետի հետ կապված ծախսերին: Սակայն ուզում եմ ասել, որ դա նույնպես անձամբ իմ օրակարգի հարց է, ուզում եմ խոստովանել, որ ես միշտ չեմ դրանով բավարար ինտենսիվությամբ զբաղվել:


Երբ կան ավելի գլոբալ խնդիրներ, որոնք կապված են միլիարդների հետ, այդ համատեքստում 100 հազարների, 1 միլիոնների հետ կապված հարցերով միշտ չէ ժամանակ մնում զբաղվելու համար: Սակայն հիմա ավելի շատ օրակարգ սպասարկելու հնարավորություն է բացվել:
Հիմա ես ուզում եմ ասել, որ ընդհուպ 1000 դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը մեր ամենաօրյա օրակարգի հարց է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր