Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

09 դեկ 2019 15:40

Կոշտ պայքար է իրականացվելու «օրենքով գողերի», հանցավոր խմբերի դեմ

«Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանում միջոցառումների շարք սկսվեց, որի նպատակը արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելն էր։ Հենց այդ շրջանում վրաց կառավարությունը սկսեց պայքարել, այսպես կոչված, հանցավորության դեմ՝ որդեգրելով 0 հանդուրժողականություն սկզբունքը։ Այդ ժամանակ Վրաստանի նախագահը հայտարարեց, որ յուրաքանչյուր հանցավոր քայլ արած մարդ պետք է բանտ նստի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին՝անդրադառնալով Հայաստանում մեկնարկած «օրենքով գողերի» դեմ պայքարին։

Նշենք, որ Վրաստանն այս պայքարը սկսել էր դեռ 2003 թվականին։

Թեա Ցուլուկիանիի խոսքով, հանցագործության դեմ պայքարը Վրաստանում թեև արդյունավետ էր, սակայն ուներ մեծ խնդիր՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ. «Չէր կարելի ձևացնել, թե եվրոպական ձգտումներ ունենք, քանի դեռ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ արված չէին։ Մեզ համար շատ ավելի հեշտ էր հանցավորության դեմ պայքարել՝ հաշվի չառնելով մարդու իրավունքները։ Կարճաժամկետ հատվածում այն իրականում շատ արդյունավետ էր։ Ուստի խորհուրդ կտամ խուսափել հենց այդ քայլից։ Պետք չէ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել հանցավոր երևույթների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել մարդու իրավունքները։ Վրաստանում մենք անում ենք պայքար նույնատիպ հանցագործությունների դեմ՝ ըստ Եվրոպայի կոնվենցիայի չափորոշիչների։ Այժմ չեմ կարող ասել, որ մենք պայքարել ենք հանցավորության դեմ և ունենք հրաշալի արդյունքներ։ Սա ամենօրյա պայքար է, որը հարկ է զգուշավորությամբ իրականացնել։ Բայց այս պահին մենք չունենք «օրենքով գողեր», ովքեր Վրաստանում վերահսկում են իրավիճակը։ Հիմա անհրաժեշտ է պայքարել որոշ ազդակների դեմ, որոնք կարող են վերադարձնել այդ մշակույթը»։

Անդրադառնալով «օրենքով գողերի» դեմ պայքարին՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ մեզ համար էլ մարդու իրավունքները գերակա են։ Որքան էլ օրենսդրական դաշտում խիստ լինի հանցավորության դեմ պայքարը, միևնույն է մարդու իրավունքները պաշտպանված են լինելու։

«Կոշտ պայքար է իրականացվելու «օրենքով գողերի», հանցավոր խմբերի դեմ։ Այդ մարդկանց հասարակության շրջանում գործելու որևէ հնարավորություն չպետք է տրվի»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր