Հայերը գնացել են սադրանքի,դրա համար Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ
![](https://blognews.test.am/static/news/b/2019/12/650579.jpg)
Ըստ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար ՂալաՖ Ղալաֆովի, շարունակվում են ադրբեջանա-վրացական պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքները և այս հարցը գտնվում է քաղաքական ղեկավարության օրակարգում :
Վրաստանի հետ կան որոշակի անհամաձայնություններ և պետք է կրկին որոշ փաստաթղթեր վերանայվեն:
Չնայած այն բանին, որ երկու երկրների փորձագետները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, սակայն որևէ արդյունք չեն գրանցել և նախատեսվում է, որ մինչև տարեվերջ Թբիլիսիում փորձագետները նորից կհանդիպեն արխիվային որոշ նյութեր ուսումնասիրելու համար:
Վրաց-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործում առաջ եկած խնդիրների և տարաձայնությունների համար Բաքվի քաղաքական ղեկավարությունը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայերի նկատմամբ և հայտարարել, որ Հայերը գնացել են սադրանքի, ինչի արդյունքում այդ խնդիրը չի լուծվում:
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ