Կրասնոդարի երկրամասում սպանվել է քրեական հեղինակություն Արսեն «Կրասնոյարսկին»          Հայաստանը պատրաստ է ստորագրել Մինսկի խումբը լուծարելու մասին նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը       Խոշոր վթար Իսակովի պողոտայում, բախվել են «Ford Fusion» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները    

10 դեկ 2019 12:55

Երեխան 5 օր բնակարանում է մնացել մահացած մոր հետ

Ուդմուրտիայի սոցիալական ծառայությունները երեխաների հետ ապրող միայնակ կանանց բնակարանների ստուգման ժամանակ Իժևսկի բնակարաններից մեկում երկու տարեկան երեխա են հայտնաբերել՝ պարզելով, որ նա հինգ օր շարունակ անցկացրել է մահացած մոր կողքին:

Ինչպես նշում է ria.ru-ն, Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը պատմել է, որ երեխայի մայրը մահացել է թոքաբորբից:

Ղեկավարն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով ավելի ուշադիր լինել, քանի որ «շրջապատի մարդկանց նկատմամբ անտարբերությունը կարող է դժբախտ դեպքերի հանգեցնել»:

«Դիմում եմ յուրաքանչյուրիդ, եթե լսում եք, որ կողքի տանը երեխա է լացում, եթե միայնակ մայրը հանկարծ բակում չի երևում, իսկ տատիկը, որին առավոտյան բարևում էիք, անհետացել է, մի զլացեք ու պարզեք՝ ինչ է պատահել նրանց հետ: Եկեք միմյանց նկատմամբ անտարբեր չլինենք: Դա կարող է ինչ-որ մեկի կյանքը փրկել»,-գրել է պաշտոնյան:

Նա հավելել է, որ սոցիալական ծառայությունների ներկայացուցիչներին երեխաների հետ ապրող միայնակ մայրերի բնակարանները ստուգելու հրամանը տվել է օրեր առաջ Մոժգա քաղաքում տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո, երբ մոր մահից հետո հաշմանդամ դեռահասը, չկարողանալով օգնություն կանչել, ևս մահացել էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր