2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

10 դեկ 2019 14:27

Բեռլինում սպանված վրաց քաղաքացին մոսկովյան մետրոյի պայթյունի կազմակերպիչներից մեկն էր՝ արյունարբու մի մարդ

2019-ի օգոստոսին Բեռլինում սպանված վրաց քաղաքացին մոսկովյան մետրոյի պայթյունի կազմակերպիչներից մեկն էր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝  «Նորման ձևաչափով» գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում: Այս մասին գրում է Tass-ը։
Ռուսաստանի ղեկավարը նաև ասել է, որ սպանվածն ակտիվորեն ներգրավված է եղել Կովկասում անջատողականների գործողություններին և գտնվում էր հետախուզման մեջ:
Պուտինը նշել է, որ նա եղել է զինյալ ու շատ կոշտ և արյունարբու մարդ, և նրա գործողություններից միայն մեկում սպանվել է  98 մարդ:
«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել նրա հետ: Դա գանգստերական միջավայր է, և այնտեղ ցանկացած բան կարող է պատահել», - ասել է Պուտինը:
«Ես կարծում եմ, որ միայն նախնական պատկերացումներից ելնելով, կոռեկտ չէ վտարել դիվանագետներին, ովքեր ոչ մի առնչություն չունեն դրան (վրաց քաղաքացու սպանությունը Բեռլինում)», - ասել է Պուտինը, հավելելով, որ նման դեպքերում կան չգրված օրենքներ՝ դուք հետ եք ուղարկել մեր դիվանագետներին, մենք էլ ձեր դիվանագետներին ենք հետ ուղարկում»:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի օգնի գերմանացի գործընկերներին սպանության գործի քննության հարցում:
Հիշեցնենք, որ օրերս Գերմանիայի արտգործնախարարությունը «պերսոնա-նոն-գրատա» էր հայտարարել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցների՝ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության հետաքննության հետ կապված: Օգոստոսի 23-ին անհայտ անձը Մոաբիթ շրջանում կրակել և սպանել էր տղամարդու: Բեռլինի դատախազությունը հաղորդել է, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի 49-ամյա քաղաքացի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր