Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

11 դեկ 2019 11:17

Իշխանությունը լեգիտիմացնում է պորտաբուծությունը.ում համարում է հանցագործ և ում պետք է գնդակահարել, պարգևատրում է

«Այս նախագիծը չի նպաստում ՍԴ ճգնաժամի լուծմանը»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց «ԼՀԿ» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագծին։

Սիմոնյանի խոսքով, ՍԴ ճգնաժամ գոյություն չունի, և իշխանության ներկայացրած խնդիրները որևէ առնչություն չեն կարող ունենալ այս նախագծով առաջարկվող լուծման հետ. «Արդյունքում ունենում ենք իրավիճակ, որ ձեր նպատակների և ընտրած միջոցների միջև անդունը անընդհատ մեծանում է։
Դուք փաստորեն առաջարկում եք մի նախագիծ, որով օրինականացնում եք անաշխատ եկամուտը»։

Անձինք, ովքեր իշխանության կարծիքով օրենսդրությունը խախտել են, Սիմոնյանի հավաստմամբ, հենց իշխանության նախաձեռնությամբ՝ հարկատուների գրպանի հաշվին գնում են վաստակած հանգստի։

«Դուք այս նախագծով ուղարկում եք նրանց վաստական երիտասարդությունը վայելելու, փոխարենը ստանալով ինչ-որ քաղաքական դիվիդենտներ։ Այս նախագիծը ոչ քաղաքական, որ սոցիալական և ոչ էլ իրավական դիվիդենտներ չունի»,- նշեց Տարոն Սիմոնյանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով օրենքի նախագծին,  նշեց, որ ՍԴ շուրջ առաջացած «էպոպեայի» ողջ ընթացքում այդպես էլ որևէ իրավական հիմնավորում չի բերվել։

Զոհրաբյանի խոսքով, այս նախագծով իշխանությունը լեգիտիմացնում է պորտաբուծությունը և մարդկանց, ում համարում է հանցագործ և ում պետք է գնդակահարել, պարգևատրում է. «Սա ալոգիկ է, սա տրամաբանական չէ, էստեղ իրավական որևէ մոտիվացիա չկա, սա ամբողջապես քաղաքական պրեսինգ է, քաղաքական գործիք է մի կառույցի վրա, որի հետ իրավական ճանապարհով հաշվեհարդար տեսնել դուք չեք կարողանում, և բնականաբար, գնում եք քաղաքական գործարքի ճանապարհով»։

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը խնդրեց մանիպուլյացիայով չզբաղվել։

Նա նշեց, որ ԲՀԿ-ն միշտ մերժում է փոփոխության գնալու ցանկացած նախագիծ. «Մենք երբևէ չենք ասել, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման, մենք ասում ենք, որ սա կարող է լինել ճգնաժամը լուծելու քայլերից մակը։ Մենք կարծում ենք, որ կարող է մեկնարկ տրվի ՍԴ-ում խորքային բարեփոխումներ իրականացնելուն»։

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում» լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձնաց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝ ՍԴ դատավորները կարող են կամավոր վաղաժամ կենսաթոշակի գնալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր