Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

11 դեկ 2019 15:03

Թուրքիան սպառնացել է փակել «Ինջիրլիք» ամերիկյան բազան, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանի

Եթե Վաշինգտոնը ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու համար Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանի, Թուրքիան պատասխան միջոցներ կձեռնարկի: Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Մենք կգնահատենք ամենավատ սցենարը և որոշում կկայացնենք: Եթե ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանի, ապա օրակարգային կլինի «Ինջիրլիք» (ամերիկյան ռազմաբազա, որը գտնվում է Թուրքիայի հարավում) և Քյուրեջիքի ռազմակայանների հարցը»,- ասել է գերատեսչության ղեկավարը:
Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների` մատակարարումից հրաժարվելու դեպքում, ռուսական կործանիչները դիտարկում է որպես ամերիկյան F-35 ինքնաթիռի այլընտրանք:  


«Միացյալ Նահանգները մերժում է մեր բոլոր առաջարկները: Պետք է հասկանան, որ իրենց ասածը պնդելը ոչ մի արդյունք չի տա: Եթե Միացյալ Նահանգները դրական վերաբերմունք ցուցաբերի, ապա մենք նույն կերպ կպատասխանենք նրան: Բայց եթե չկարողանանք գնել F-35-ը, ապա այլընտրանք կփնտրենք: Դա կարող է լինել և՛ ռուսական, և՛ ցանկացած այլ շուկա»,- հավելել է նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր