Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

11 դեկ 2019 16:23

Ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա

Դավիթ Գարեջիի վանական համալիրի հոգևոր առաջնորդ Իլարիոն վարդապետն ասում է, որ վրաց-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով վիրավորվել է Վրաստանի քաղաքացի, վանքի մոտակայքում չի եղել:
«Եթե այստեղ ինչ-որ բան պատահեր, առաջինը մենք կասեինք. թաքցնելու ոչինչ չկա», — ասել է Իլարիոն վարդապետը:

Հիշեցնենք՝ «Մթավարի» հեռուստաընկերության տեղեկատվությամբ, Դավիթ Գարեջիի հարակից տարածքում օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել` ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա:

Հեռուստաընկերությունը մի քանի վարկած է տարածում: Դրանցից մեկի համաձայն, հովիվը հոտը տարել է չեզոք տարածք, այդ ժամանակ սահմանապահները կրակ են բացել: Երկրորդ վարկածի համաձայն` սահմանապահները թիրախավորել են շանը, սակայն փամփուշտը հովվին է դիպչել:
Տեղեկատվության համաձայն, վիրավորված քաղաքացին բուժվում է Գյանջայի հիվանդանոցում:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ միջադեպ է տեղի ունեցել սահմանի մոտ, որի հետևանքով Վրաստանի քաղաքացի է վիրավորվել, թեև չեն մանրամասնում, թե սահմանի որ մասում է տեղի ունեցել այն և չեն խոսում ադրբեջանցի սահմանապահների ներգրավվածության մասին:
aliq.ge

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր