Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

13 դեկ 2019 12:34

«Երկու շուն կռվեցին, ճամփորդի բանը հաջողեց». արդյո՞ք 2 երկրների միջև դիվանագիտական կրակոցները կվերածվեն ռազմական կրակոցների

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների և դրա հետևանքները բնութագրող մենք մի լավ ասացվածք ունենք` «Երկու շուն կռվեցին, ճամփորդի բանը հաջողեց»:
     Այստեղ մենք՝ ճամփորդներս, պարզապես պետք է կարողանանք մեր հարաբերությունները կառուցել ԱՄՆ-ի հետ ճիշտ: Ակնհայտ է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները գնալով ավելի են վատթարանում, երկուստեք գործադրվեցին բոլոր ճիգերը, որպեսզի փրկեն երկու երկրների հարաբերությունները, սակայն ինչպես տեսնում ենք չկա ոչ մի դրական տեղաշարժ: Այստեղ, որ միայն պաշտոնական Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների մասին է խոսք գնում, այլ նաև երկու երկրների հասարակությունների: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ում տիրում է հակաթուրքական տրամադրություն, իսկ Թուրքիայում հակաամերիկյան տրամադրություններ էին դեռևս 2016-ից, ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այս ամենով հանդերձ չեմ կարծում, որ երկու երկրների միջև դիվանագիտական կրակոցները կվերածվեն ռազմական կրակոցների, չնայած երբեք ոչինչ բացառել պետք չէ: Այնուամենայնիվ, մեկ բան հստակ ու պարզ է, որ ԱՄՆ-ի նպատակը ոչ թե պատմական ճշմարտության վերականգնումն է, քանի որ, ըստ էության, այդ օրինագծով ոչ մի պաշտոնիայի չի պարտադրվում օգտագործել Ցեղասպանություն եզրույթը, այդ թվում նաև նախագահին, այլ պարզապես ճնշման, կամ պատժամիջոց կիրառլու ձև է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր