Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 դեկ 2019 15:51

Տեսանյութ. «Գնացեք էդ... մատնաչափիկներից հարցրեք»...Մենք մամուլի համար լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգանք. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

Մենք մամուլի համար լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգանք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին, Ռուբեն Հայրապետյանի առանձնատան առջև հավաքված լրագրողների ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նշենք, որ ոստիկանության Հատուկ նշանակության վաշտի աշխատակիցները քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունն ավարտեցին և հեռացան առանձնատնից։



Նշենք, որ մինչև ոստիկանները հավաքված էին Ռուբեն Հայրապետյանի տան բակում, Ռուբեն Հայրապետյանը բակում խաղում էր մանկահասակ թոռնիկների հետ։
Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկություններ էին իրականացնում Հայրապետյանի տանը։
Նշենք, որ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այսօր երեկոյան բոլորն ամեն ինչ իմանալու են։
***
 
Հարցին, թե ի՞նչ քրեական գործի շրջանակում է  խուզարկությունն իրականացվում, Ռ.Հայրապետյանը պատասխանեց. «Գնացեք Արմեն Նիկողոսյան և Արմեն… էդ մատնաչափիկներից հարցրեք»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե խուզարկության ընթացքում որևէ բան գտե՞լ են, նա պատասխանեց. «Հա, մի հատ Су 35 ինքնաթիռ են գտել, մի հատ T-90 տանկ, մի քանի հատ էլ …»։
Իսկ եթե լո՞ւրջ հարցին ի պատասխան ՀՖՖ նախկին նախագահը լրագրողներին խորհուրդ տվեց համբերել, գնալ առանձնատան մոտից,  երեկոյան ամեն ինչ կլսեն:
Առանձնատնից դուրս եկան ոստիկանության աշխատակիցները: Նրանցից մեկն ասաց, որ խուզարկության աշխատանքներն այս պահին այստեղ ավարտել են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր