Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

16 դեկ 2019 10:18

Պենտագոնի պատասխանը սպասեցնել չտվեց Թուրքիային.Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է փակել 2 ռազմաբազաներին հասանելիությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե «անհրաժեշտ լինի» թուրքական իշխանությունները ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք եւ Քյուրեջիք ռամաբազաներին հասանելիությունը, հայտնում է Haberturk-ը:
Նրա խոսքով՝ Թուրքիան իրեն վերապահում է բազաները փակելու իրավունք: «Եթե դա անհրաժեշտ լինի անել, ապա մենք կփակենք թե՛ Ինջիրլիքը, թե՛ Քյուրեջիքը»,-  հայտարարել է թուրք առաջնորդը:



«Այս 2 բազաներին ԱՄՆ հասանելիության երկարացման վերաբերյալ վերջնական որոշումը Թուրքիայի իրավունքն է: Երբ նման ամնհրաժեշտություն ունենանք, մենք նրա համար բազաները կփակենք»,- ասել է Էրդողանը:
Պենտագոնը մեկնաբանել է ռազմաբազաները փակելու մասին Էրդողանի խոսքը
Պենտագոնը ջանքեր է գործադում Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու համար, ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի եւ Քյուրեջիքի ռազմաբազաները փակելու հնարավորության մասին նրա ղեկավարության հայտարարությունների ֆոնին երկուշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
«Մենք Թուրքիայում մեր ուժերի կարգավիճակը դիտարկում ենք որպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակից եւ ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ աշխատելու եւ նրա պաշտպանվելուն օգնելու տասնամյակների մեր պարտավորությունների խորհրդանիշ... Նախարարությունը ջանքեր է գործադրում այդ հարաբերությունները պահպանելու համար՝ միաժամանակ Թուրքիային խրախուսելով Ս-400-ի հարցում, Սիրիայի եւ այլ ուղղություններով, որտեղ տարաձայնություններ կան, ավելի կառուցողական քաղաքականություն վարելու»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է Աֆղանստանում, Կոսովոյում եւ Իրաքում Թուրքիայի դերը:
Ինջիրլիք բազան ԱՄՆ ռազմական օդանավերն օգտագործել են Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների ժամանակ: Քյուրեջիքում է գտնվում ռադիոտեղորոշման կայանը, որին նույնպես ամերիկյան զինվորականները հասանելիություն ունեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր