Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

16 դեկ 2019 14:19

Իմփիչմենթի հակառակորդները բողոք են հայտնել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հակառակորդները փորձել են իրենց բողոքը հայտնել դեկտեմբերի 14-ին Գլենդելի քաղաքապետարանում տեղի ունեցող միջոցառման ժամանակ, որին մասնակցում էր նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆը։

Միջոցառումը նվիրված էր Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը, տեղեկացնում է ABC7-ը։

Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ կոնգրեսական Ադամ Շիֆն ասել է, որ իմփիչմենթի հակառակորդների գործողությունները խայտառակություն են եւ անհարգալից վերաբերմունք հայ համայնքի ու զոհերի հիշատակի հանդեպ։ «Մարդիկ իրավունք ունեն բողոքելու իմ դեմ, բայց չպետք է հայտնվեն նման հասարակական միջոցառումներին, քանի որ այդ միջոցառումն ինձ չէր նվիրված»,- ասել է նա ABC7-ի հարցազրույցում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր