Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները հագեցվել են հետախուզական նոր համակարգերով          Ըստ ԱՄՆ-ի՝ Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին       Ձվարանի քաղցկեղի նախանշանները.շատ ագրեսիվ, արագ է ներգործում    

22 հուն 2021 20:15

Բարդ հրադադար է, որը պարտադրվեց Արցախին ու Հայաստանին. Բայդենը շատ լավ է հասկանում խնդիրը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ  Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է նորից մասնակցի ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: Այս մասին Շիֆն ասել է Asbarez-ի հետ հարցազրույցում։ 

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կրկին ակտիվացվի ու նրան տրվի այն գլխավոր դերը, որի համար ստեղծվել է»,-ասում է Շիֆը ու հավելում, որ երկար տարիներ զգուշացնում էին, որ Ադրբեջանին թույլ է տրվել շարունակել իր պրովոկացիոն գործողությունները, ու Մինսկի խումբը ու անգամ ԱՄՆ-ը ինչ արել է՝ կոչն է երկու կողմերին՝ զերծ մնալ բռնություններից։

Շիֆի խոսքերով, սա էր մեսիջը, որ Ադրբեջանը ստանում էր, ու այդ պատճառով դիմեց ռազմական ուժով քաղաքական քարտեզը փոխելուն։

«Խնդիրը լուծված չէ: Բարդ հրադադար է, որը պարտադրվեց Արցախին ու Հայաստանին։ Կան հրատապ խնդիրներ՝ կապված տարածքային հարցերի, ռազմագերիների, պատերազմական հանցագործությունների, պատմամշակութային ժառանգության պահպանմանը: Այս առումով ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկսի աշխատել և գործընթաց սկսկի այս խնդիրները լուծելու համար: Սա այն ամենն է, որ հույս ունեմ, ԱՄՆ նոր վարչակազմը ձեռնամուխ կլինի և առաջնահերթություն կտա: ՄԵնք չենք ուզում թույլ տալ, որ Ռուսաստանը կամ Թուրքիան որոշեն այս հարցերը: Իրականում հենց դա տեղի ունեցավ այս հրադադարում։ Մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբն այս որոշումները կայացնի, խորհրդակցություններ անցկացնի Հայաստանի, Արցախի հետ, որպեզի մենք ունենանք երկարատև և իմաստալից խաղաղություն»,-ասում է Ադամ Շիֆը։

Հարցին, որ ՌԴ-ն, Ադրբեջանն նշում են, որ չպետք է քննարկել Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես է հնարավոր այն բերել  քննարկման սեղա, Շիֆը նշում է, որ Արցախի հարցը Մինսկի խմբի թղթապանակի մեջ է՝ անկախ նրանից ՌԴ-ին, Թուրքիային կամ  Արդբեջանին դա դուր է գալիս, թե ոչ։

«Այս հարցի լուծումը Մինկսի խմբի առաքելությունն է: Կարծում եմ, անհրաժեշտ է ԱՄՆ-ի  պրոակտիվ առաջնորդությունը: Ֆրանսիան ևս ուժեղ առաջնորդ էր այս հարցում: Հաշվի առնելով վերջինս՝ մենք պետք է համագործակցենք Ֆրանսիայի հետ: Հստակ է մի բան՝ Արցախի հարցը չի լուծվել, կնքվել է ժամանակավոր հրադադար և անգամ այն է խախտվում Ադրբեջանի կողմից»,-ասում է Շիֆը, հավելելով, որ Մինսկի խումբը պետք է ակտիվանա ու վճռականորեն գտնի լուծում։
Խոսելով Կոնգրեսի կողմից Արցախի ճանաչման մասին, ինչպես արեց Ֆրանսիայի Սենատը, Շիֆն ասաց, որ նախորդ տարվա վերջում ներկայացրել են օրեսդրական փաթեթ, որով պետք է ճանաչվեր Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախությունը, հավելելով, որ նման ջանքերը կշարոնակվեն այս տարի։

«Երբ խոսում ենք ինքնորոշման մասին, պետք է ուշադիր լինենք, որ Ադրբեջանին թույլ չտանք էթնիկ զտում իրականացնել այս տարածաշրջանում»,-ասաց Շիֆը, հավելելով, որ հույս ունի, որ  օրենսդրական նախաձեռնությունը նորից կներկայացվի ու առաջ կտարվի Կոնգրեսում:
Սա կարևոր քայլ կլինի ճնշումը պահելու համար, որ Միսկի խումբն իր գործն անի՝ իմաստալից խաղաղ գործընթացի բացակայության պայմաններում։

Ղարաբաղյան հարցում Թուրքիայի մասնակցության հետ կապված Շիֆն ընդգծեց, որ ԱՄՆ-ն պետք է հստակ լինի, որ այստեղ ՌԴ-Թուրքիա գործողություն չպետք է լինի և պետք է պատժամիջոցներ կիրառվի Թուրքիայի դեմ՝ «Ս-400» ռուսական համակարգերի ձեռքբերման համար, որով նա ՆԱՏՕ-ի անդամ երկրի պարտավորությունները։ Այս մասին, Շիֆի խոսքերով, հստակ ասել է նաև պետքարտուղարի թեկնածու Բլինկենը։

Շիֆը խոսում է նաև Ադրբեջանին 907 բանաձևով հատկացվող աջակցության մասին, ասելով, որ այն պետք է ուսումնասիրվի, քանի որ ռազմական աջակցությունը հարձակողական զենքի համար չէր։

Շիֆը, խոսելով Կոնգրեսում ցեղասպանության ճանաչման մասին, հույս հայտնեց, որ այս ապրիլին կունենանք նաև նախագահական ճանաչում։

«Ես լավատես եմ։ Ջո Բայդենը շատ լավ է հասկանում խնդիրը, և ես նոր վարչակազմում  կպաշտպանեմ, որ ցեղասպանությունը ճանաչվի, վերագնահատվի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, ատամ ցույց տրվի 907 բանաձևին, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին»,-ասում է Շիֆը, հավելելով, որ երկար տարիներ աշխատել է Բայդենի, փոխնախագահ Հարիսի, պետքարտուղարի թեկնածու Բլինկենի հետ, նրան լավ մարդիկ են, ու ինքը կօգտագործի հնարավոր բոլոր ազդեցություններն այս հարցերում։ 

Շիֆը նաև անդրադարձել է այս ամիս Միացյալ Նահանգները ցնցած իրադարձություններին և ասել, որ երկիրը պետք է միավորվի՝ մարտահրավերներին դիմակայելու համար, ավելացնելով, որ Նախագահ Ջո Բայդենն իր երդմնակալության խոսքով հանդես եկավ երկիրը միավորելու հարցում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր