Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

17 դեկ 2019 10:18

Կրեմլի «մարդիկ». Ում հետ են հանդիպել և ինչ են քննարկել Արթուր Վանեցյանն ու Արթուր Ղազինյանը՝ Մոսկվայում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը և «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը համատեղ այց են կատարել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, որտեղ հանդիպում են ունեցել հայազգի գործարարներ Սամվել Կարապետյանի, Կամո Ավագումյանի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև ռուսական իշխանական վերնախավի ներկայացուցիչների հետ:


Այցի ընթացքում քննարկվել է Հայաստանում ընդդիմադիր գործունեություն իրականացնելու համար համապատասխան ֆինանսավորում ստանալու հարցը, ինչի համար Վանեցյանը ստեղծել է «Հայրենիք» հիմնադրամը:
Մեր տեղեկություններով՝ բանակցությունները բարեհաջող են անցել, և ռուսահայ գործարարները խոստացել են լուծել ֆինանսավորման հարցը: Պարզ է, որ այս ամենը առանց ՌԴ իշխանությունների օրհնության չէր կարող գլուխ բերվել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր