Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

17 դեկ 2019 10:37

Նիկոլ Փաշինյանը կանգնած է անլուծելի դիլեմայի առաջ.. Մոսկվան պայման է դրել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե առաջիկայում կառավարության ռեբրեդինգ տեղի կունենա, սակայն Նիկոլ Փաշինյանը կանգնած է անլուծելի դիլեմայի առաջ` որտեղի՞ց վերցնել կադրեր: Կադրային «աշխարհագրությունը» մեծ չէ` նրա թիմն ապացուցել է, որ դիլետանտ ու անմեղսունակ է։ Պետք է օգտվի այլոց «ռեզերվից»։


Խորհրդարանական ուժերին քարտ-բլանշ չի տա։ Լեւոն Տեր-Պետրոսյանին, 1996-ի ընտրությունների մասով, խիստ մտածված «ասֆալտին փռեց»: Ընդ որում, «վականս» են այնպիսի պաշտոններ, որոնց նշանակման համար, բոլոր դեպքերում, Փաշինյանը պետք է նայի Ռուսաստանի «աչքերի» մեջ, մասնավորապես` ԱԱԾ պետի մասով։ Նաեւ` ոստիկանապետի:
Ավելին` Ռուսաստանը դեռ վաղուց պայման է դրել` փոխել ԱԱԽ քարտուղարին։ ԱԱԽ-ում պետք է ունենալ այնպիսի մարդ, որը չի շարժի մայր-Ռուսաստանի զայրույթը: Ընդ որում, Ռուսաստանը ցանկանում է նաեւ առաջին փոխվարչապետը լինի իր սրտով մեկը:
Փաշինյանը պատային իրավիճակում է. պաշտոնավարման մեկ տարին լրանում է, իրեն անվստահություն հայտնելու հնարավորությունը` նույնպես, իսկ կադրային հարցերում ինչպես լուծում չի ունեցել, այնպես էլ չունի»:


Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր