Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի խոսքերն «ամոթալի» են համարել Թուրքիայում

Նա նշել է, որ ի տարբերություն Անկարայի, որը խուսափում է ոճրագործության մասին քննարկումներից, Սպիտակ տունը հրապարակավ բարձրացրել է բնիկ ամերիկացիների ցեղասպանության հարցը, ներողություն է խնդրել և փոխհատուցել իր արարքների համար։
Բացի դրանից, Օզգյուլի խոսքով, Ամերիկայում հնդկացիների խոշոր համայնքներ չեն մնացել, որոնք մշտապես կարող են բարձրաձայնել իրենց խնդրի մասին։
Քաղաքագետը նշել է, որ հայկական սփյուռքը անհամեմատ մեծ է։ Մասնավորապես, Հայաստանում ապրում է ավելի քան 3 միլիոն մարդ, և ամբողջ աշխարհում ցրված են հայ էթնիկ խմբի շուրջ 10 միլիոն ներկայացուցիչներ:
«Դրա համար սա Թուրքիայի պատմության մեջ նախագահի ամենաամոթալի արարքներից մեկն է», – ասել է Օզգյուլը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Դա դուր չեկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Նա էլ իր հերթին սպառնալիքնեոր հնչեցրեց ԱՄՆ-ի հասցեին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում։