Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

17 դեկ 2019 17:07

Մանվել Գրիգորյանին չեն կարողացել տեղափոխել դատարան.Քննչական կոմիտեն այլ գործի շրջանակում կհարցաքննի Մանվել Գրիգորյանին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ վարչությունում քննվող քրեական գործով քննիչն այսօր մտադիր է հարցաքննել Մանվել Գրիգորյանին։ Այս մասին դատական նիստին հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ նշելով, որ դատարանը ստացել է թույլտվության վերաբերյալ քննիչի գրությունը։


Դատավարության մասնակիցները դեմ չարտահայտվեցին, և դատարանը տեղեկացրեց, որ էլեկտրոնային կարգով կտեղեկացնեն, որ չեն առարկում հարցաքննությանը։ Մանվել Գրիգորյանը հարցաքննվելու է վկայի կարգավիճակով՝ այլ գործի շրջանակում։
 

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում  ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց, որպեսզի ամբաստանյալին «Նարիրի» բժշկական կենտրոնից տեղափոխեին դատարան:

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց,  որ իրեն տեղեկացրել են, երբ պատրաստել են իրականացնել Մ.Գրիգորյանին տեղափոխումը, նա վատ է զգացել, բժշկական հետազոտություններ են իրականացվում, չի բացառվում, որ տեղափոխումը կիրականացվի։
Ընդմիջումից հետո դատավորն ասաց, որ «Նաիրի» ԲԿ-ից տեղեկացել են՝ տեղափոխումից առաջ առողջական խնդիրների պատճառով Մանվել Գրիգորյանը բուժզննության է ենթարկվել, այժմ նպատակահարմար չէ տեղափոխել դատարան առողջական խնդիրների պատճառով:
Մ.Մարտիրոսյանը հայտարարեց, որ նիստը տեղի ունենալ չի կարող

 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր