Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

18 դեկ 2019 10:18

Մինչեւ տարեվերջ սպասվում են նոր ձերբակալություններ ու աղմկոտ պատմություններ.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, մինչեւ տարեվերջ սպասվում են նոր ձերբակալություններ ու աղմկոտ պատմությունների մատուցում հասարակությանը: 
Ըստ մեր աղբյուրի, սա պայմանավորված է իշխանությունների շրջանում որոշակի լարվածության եւ անհանգստությունների հետ։ 



Իսկ դրա համար պատճառներ կան. գնալով նվազող վարկանիշի գործոնից զատ, ըստ նույն աղբյուրների, իշխանությունները սկսել են գիտակցել, որ արբանյակ անհատների ու միավորների կամ, ինչպես հենց իշխանության ներսում են սիրում ասել, «օեկների» միջոցով որեւէ արդյունքի հասնել հնարավոր չէ, ավելին՝ հեղափոխության գաղափարն այդպիսի քայլերով ավելի է վարկաբեկվում: 
Մյուս կողմից՝ անհանգստացնում է այն հանգամանքը, որ դեռեւս փոքր քայլերով, բայց կայուն զարգացումներ են նկատվում ընդդիմադիր դաշտում: Մասնավորաբար, նյարդայնացնում է «Վերնատան» ստեղծումը, ՀՅԴ-ի ակտիվությունը, Արթուր Վանեցյանի՝ քաղաքական նոր ուժ ստեղծելու մասին խոսակցությունները, Սերժ Սարգսյանի «վերադարձը», այլ միավորների ակտիվությունը եւ այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր