Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պահով Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել          Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ       40 աշակերտ է զոհվել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ և Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով    

18 դեկ 2019 12:33

Ըստ ադրբեջանցիների՝ Մոսկվան ոչ մի «Իսկանդեր» էլ չի վաճառել ՀՀ-ին. «Իսկանդերը» ՀՀ ԶՈւ զինապահոցում է` պատասխան Ադրբեջանին

«Ռոսիա-24» հեռուստաալիքի «Վեստի» լրատվական ծրագիրը նախօրեին անդրադարձ կատարելով Կրեմլում տեղի ունեցած ռազմատեխնիկական հանձնաժողովի նիստին, որպես լրացում՝ ռեպորտաժում նշել է, թե «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրն այնքան հզոր է, որ երկար ժամանակ՝ մինչև վերջերս, արգելքի տակ է եղել, սակայն, այսպես ասած, արտահանվող տարբերակն արդեն մշակված է:



Ռեպորտաժում հնչած դիտարկումներն ադրբեջանական քաղաքական վերլուծաբաններից մեկը որոշել է «խաղարկել»՝ ներկայացնելով, թե «Մոսկվան ոչ մի «Իսկանդեր» էլ չի վաճառել ՀՀ-ին»:
Ադրբեջանում, սակայն, մոռանում են, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ուստի այս դեպքում այլ «խաղի կանոններ» են գործում:
168.am-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը հաստատեց մեր նկատառումը՝ ասելով. ««Իսկանդերը» ՀՀ ԶՈւ զինապահոցում է, և սա բազմիցս ցուցադրվել է զորավարժությունների ժամանակ, անգամ տեսագրություն կա տեղակայման վայրից: Ինչ վերաբերում է մոդիֆիկացման հարցին, ապա դա որոշ դեպքերում բավական պայմանական բան է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ի շրջանակում դաշնակիցներին սպառազինության մատարակարմանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր