Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

18 դեկ 2019 14:33

Մարիամ Փաշինյանը պ'ատասխանել է.Որոշ մարդկանց երազանքը, մեզ նույնականացնել նախկինների հետ, մնալու է անիրականանալի

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահ եմ՝ գրեթե բոլորը գիտեն, թե որն է իրականություն, որը՝ սուտ քարոզչություն: Ես ապրում եմ պարզ, սովորական մարդկային կյանքով, և հենց դա է պատճառը, որ իրենք ավելի են վրդովվում, ինչն էլ կրկնապատկում է նրանց ցանկությունն ու ջանքը մեզ նույնականացնել իրենց հետ: Մեքենան, որի մասին այսքան խոսվում է, օգտագործվում է անվտանգության նպատակով դեռ 2018-ից (չի կարող լինել 2019-ի արտադրության), չգիտեմ թե երբ է ձեռք բերվել, երբեք չեմ հետաքրքվել նոր է, թե հին (մինչև հիմա էլ չգիտեմ), ես մեքենա չեմ ընտրել ու ինձ համար, ի սկզբանե, տարբերություն չի եղել, թե ինչ մեքենա կօգտագործվեր անվտանգության նկատառումներից ելնելով: Ավելին՝ այս փոփոխություններն ինձ համար բավականին դժվար են եղել: Մեքենան իմ անձնականը չէ, և ծառայում է և հետագայում ծառայելու է միմիայն պետությանը:
     Որոշ մարդկանց երազանքը, մեզ նույնականացնել նախկինների հետ, մնալու է անիրականանալի: Սոցիալական ցանցերում կոնկրետ արշավներ են անցկացվում այդ երազանքն իրականացնելու համար, աշխատում են գրաֆիկ դիզայներների, SMM-ի և ֆոտոշոփի մասնագետների մեծ խմբեր, օգտագրոծվում են սոցիալական ցանցերի տարբեր գործիքներ (sponsored, ad և այլն) և, իհարկե, ծախսվում են հազարավոր դոլարներ տարբեր լրատվական կայքերի միջոցով սուտ տեղեկատվություն տարածելու համար:
     Իսկ լրատվական կայքերը, որոնք ունեն հստակ առաջադրանք քարոզչություն տանելու և մեր մասին թյուր տպավորություն ստեղծելու, ստեղծագործական և աշխատանքային իմաստով, ճգնաժամի մեջ են: Ինձ գաղտնի նկարում են մեքենայից իջնելիս և աշխատանքի գնալիս (որը, ես իմիջիայլոց, անում եմ արդեն 1,5 տարի), նյութի մեջ դնում սուտ տեղեկատվություն և համարում իրենց առաջադրանքը կատարված: Առաջարկում եմ այդ գումարներն ու ռեսուրսները ներդնել ավելի օգտակար գործի մեջ, քանի որ, ձեր առաջադրանքը` մեզ ներկայացնել սխալ լույսի ներքո, երբեք էլ իրականություն չի դառնալու»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր