Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

18 դեկ 2019 15:55

Երևանի խնդիրների մասին խոսացող Դավիթ Խաժակյանից ցանկանում են ազատվել՝ նրան դարձնելով պալատական դավադրությունների զոհ

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է․
«Իմ և Դավիթ Խաժակյանի ջրերը վերջին շրջանում մի առվով չեն հոսել: Դավիթը միակն էր, ով ԼՀԿ-ից պաշտպանեց Էդմոն Մարուքյանի թասիբը, երբ պնդում էի, որ Մարուքյանը ժողովրդի վարչապետի գրպանում է ապրում և աշխատում: Բայց հիմա խոսքը դրա մասին չէ, դա էլ համարում եմ անցած-գնացած պատմություն: Հիմա շատ կոնկրետ վտանգ կա, որ Երևանի խնդիրների մասին խոսացող Դավիթ Խաժակյանից ցանկանում են ազատվել՝ նրան դարձնելով պալատական դավադրությունների զոհ: Կարծում եմ, Դավիթ Խաժակյանին բախտը ժպտացել է. երիտասարդ տարիքում նա շանս ունի ապացուցելու, որ #SaveKarginHayko օպերացիայի շրջանակներում իր դեմ հյուսվող դավադրությունը մշակողներից շատ ավելի հասուն է, շատ ավելի սկզբունքային է, շատ ավելի տղամարդ տղա է: Դավիթը շանս ունի ապացուցելու, որ շախմատային տախտակի վրայի պեշկա չէ, որ իրեն օգտագործեն ու դեն նետեն: Եվ Դավիթը պետք է իմանա, որ այս վճռական պահին ցանկացած պարկեշտ, սկզբունքային ու հայրենասեր մարդ իր կողքին է կանգնած՝ իր հնարավորությունների ողջ զինանոցով հանդերձ: Ու սա բացարձակ կապ չունի ոչ քաղաքական նախասիրությունների, ոչ էլ «հեղափոխական-հակահեղափոխական» դատարկախոսությունների հետ: Բացմաթիվ «հեղափոխական» ընկերներ ունեմ, որ Դավիթի կողքին են»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր