Տեսանյութ. Քոչարյանի խոսքը վեճ առաջացրեց. Այս մոլորակի վրա կա 2 հայկական պետություն, որտեղ ես ղեկավարել եմ

«Այս մոլորակի վրա կա 2 հայկական պետություն, որտեղ ես ղեկավարել եմ։ Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, առաջին նախագահն եմ։ Հայաստանում եւս 10 տարի նախագահ եմ եղել»,֊նշեց Քոչարյանը, որի խոսքը ընդհատող տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։
Այնուհետեւ դատարանում վեճ սկսվեց՝ Քոչարյանի աջակիցների եւ նրան դեմ արտահայտվողների միջեւ։
Դատարանը թույլ տվեց Ռոբերտ Քոչարյանին շարունակել խոսքը. «Իմ նախագահության ժամանակ Հայաստանը համարվել է միջին եկամուտներ ունեցող երկիր»։
***
Ռ․Քոչարյանը պատասխանեց, որ, եթե հնարավորություն կտրվի, ապա վերջում կարող է խոսել, դատարանն էլ ասաց, որ ընթացակարգն այսպիսինն է։ Ամբաստանյալն էլ արձագանքեց՝ ոչինչ չունի ասելու։