Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը          Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ       Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից    

19 դեկ 2019 11:36

«Որքան էլ որ ապավինեք տարբեր կալիբրի օլիգարխներին, դրանք բոլորը զրո են ՀՀ-ի առջև

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական, համայնքային ու հանրային միջոցների ցանկացած մասշտաբի յուրացումներ և պաշտոնեական մեքենայություններ իրականացրած, ավելին՝ դեռ շարունակելու փորձ անող բացառապես բոլոր սրիկաները անխուսափելիորեն կանչվելու են պատասխանատվության և կանգնելու են արդարադատության առջև հանուն Հայաստանի Հանրապետության.

- Որքան էլ որ քննչական մարմինների կադրերի խիստ պակասի հետևանքով օբյեկտիվորեն (կամ սուբյեկտիվորեն) ձգձգվեն հարուցված քրգործերի վարույթները,
- Որքան էլ որ ձգձգվեն քրեական գործերի շրջանակներում իրականացվող փորձաքննությունները և դրանց արդյունքների տրամադրումը,
- Որքան էլ որ իրավապահ համակարգի տարբեր օղակներում արհեստավարժության և հմուտ կադրերի հնարավոր պակասի հետևանքով ձեր արարքներին իրավական գնահատական տալը առայժմ անհնարին թվա,
- Որքան էլ որ շռայլորեն օգտվեք ձեր թալանածից իսկ սնվող մի շարք ծախու լրատվականների ծառայություններից ու պարբերաբար իրականացվող ուղղորդված կեղծ-ինֆորմացիոն արշավներից,
- Որքան էլ որ աշխատանքից ազատումն ու կարգապահական վարույթների հարուցումն ամենաերանելին են, որ շատ հաճախ տեղի է ունենում ձեզ հետ,
- Եվ վերջապես, որքան էլ որ ապավինեք ձեզ ծնած-սնած ու առայժմ տեր կանգնող տարբեր կալիբրի օլիգարխներին և ուժի կենտրոններին. դրանք բոլորը զրո են նոր-նոր թիկունքը շտկող Հայաստան պետության ու իմ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ առջև։

Իսկ Օրենքի ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ամեն գնով՝ հնարավոր թե անհնարին, վաղ թե ուշ, ունենալու ենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր