Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

19 դեկ 2019 11:58

Տեսանյութ.ՀՅԴ-ական երիտասարդները կառավարության դիմաց «որպես պատիզաններ հանձնցին զենքերը»

Կառավարության դիմաց այսօր՝ դեկտեմբերի 19-ին, բողոքի ակցիա են իրականացնում  ՀՅԴ-ական երիտասարդները։ Նրանք շարունակում են պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Ակցիայի սկզբում ՀՅԴ ՀԵՄ անդամ Արգիշտի Գևորգյանը հայտարարեց, որ «որպես պատիզաններ որոշել են հանձնել զենքերը»․



«Վերջերս բացահայտվեց, որ մի մութ ու գաղտնի տեղ՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց շաբաթներ շարունակ որոշ պարտիզաններ շատ գաղտնի ու վտանգավոր գործողություն են իրականացրել, որը լուրջ վտանգ է Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա մենք՝ այն մարդիկ, որոնք շաբաթներ շարունակ կազմակերպել էին այդ ակցիաները ևպահանջում էին  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այսպս ասած, պարտիզաններով հավաքվել ենք այստեղ , որպեսզի հանձնենք մեր զենքերը, որ մեր պատգամավորները և նրանք, որոնք տագնապած էին վերջին օրերին, որ շատ վտանգավոր գործողություններ են, հանձնում ենք մեր զենքերը, որ վախի ու սարսափի միջից դուրս գան»,-նշեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Արգիշտի Գևորգյանը։
Նրանք գետնին դրեցին իրենց հետ բերած խաղալիք հրացանները, սրերը։
«Ազգային ժողովի որոշ դասալիք պատգամավորների և ծերունի ավազակների  ասում ենք՝ հանգիստ նստեք տեղներդ։ Չփորձեք հանկարծ ներկայացնել, թե դուք պետականությունը պաշտպանում եք մեզանից։ Այս երկրի պետականության պաշտպանն ու արթուն պահակը մենք ենք, չփորձեք Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել մեզանից։ Եթե դառնանք պարտիզան, լավ գիտենք, որ սահմանից այն կողմ ենք այդ պարտիզանությունն անելու, իսկ ՀՀ-ում բոլոր օրինական միջոցներով ե՛ւ քննադատելու ենք իշխանություններին,  ե՛ւ հարկ եղած դեպքում աջակցելու ենք»,-ասաց Արգիշտի Գևորգյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում էր հայտնվել «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարություն-նամակը, ըստ որի՝  հոկտեմբերի 31-ին ՀՅԴ Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրո անդամներից բացի, ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը, որը հորդորել էր պարտիզանական հարվածներ հասցնել ներկա իշխանություններին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր