Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

19 դեկ 2019 12:38

Տեսանյութ. Կասկածներ կան՝ երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմը երկար տարիներ է գործել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստին անդրադարձավ ՀՀ-ում երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը և նշեց, որ երբ օգոստոսի 16-ին նման ահազանգ ստացան, իր համար դժվար էր հավատալ, որ կլինեն բացահայտումներ։ 
«Այսօր փաստ է, որ ունենք ձերբակալված անձինք։ Իհարկե, օրենսդրությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել, բայց եթե եղել է դեպք, ուրեմն կան առնվազն կասկածելու հիմքեր»,-ասաց նա։ 
Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը նշեց, որ մի քանի ամիս առաջ արդեն ձերբակալել էին երկու անձի, իսկ երեկ՝ ևս 4-ին։ 
«Ապացույցների համակցումը բավարար է մեղադրանք առաջադրելու համար։ Նրանք մեղադրվում են ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելու մեջ։ Մենք ունենք բավարար ապացույցներ։ Գործով կատարվել են մի շարք խուզարկություններ, 2012 թվականից առ այսօր բոլոր փաստաթղթերը առգրավվել են, որոնք մանրամասն հետազոտվելու են։ Ունենք մի շարք անձինք, որոնք ուղղակի ցուցմունքներ են տվել։ Այդ անձանց առաջիկայում մեղադրանք կառաջադրենք»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարևոր է, որ գործի քննությունը տարվի առանց էմոցիաների, որպեսզի հասկանալի դառնա՝ ինչպե՞ս է պատահել, որ ՀՀ-ում նման մեխանիզմ է գործել։ 
«Կան կասկածներ, որ երկար տարիներ, ժամանակ է գործել, այս մեխանիզմը։ Խնդիր պետք է դնենք գործի ամբողջական քննության։ Խոստովանում եմ՝ երեխաների ապօրինի որդեգրման հայտարարությունները անադեկվատ էին թվում, պոռթուկներով լի, սակայն հավանաբար դրանք ծնողների բնական էմոցիաներն էին։ Պետք է բոլոր գործերը հատ-հատ քննել»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր