Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

19 դեկ 2019 13:42

Վրաստանի պատասխանը Հայաստանին՝ Բաթումիի նավահանգիստը չի վաճառվում

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքում է հայաստանյան  «Ժամանակ»-ի տարածած այն տեղեկությունները, որոնց համաձայն Բաթումիի նավահանգիստը վաճառվում է 600 մլն դոլարով։

«Տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Բաթումիի նավահանգիստը 49 տարի ժամկետով հանձնված է վարձակալության,  այն կառավարման իրավունքները պատկանում են «Բաթումիի նավթատերմինալ» ընկերությանը»,-«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, ասված է նախարարության հայտարարության մեջ։

«Էխո Կավկազ»-ի տեղեկությունների համաձայն էլ, նավահանգիստը պատկանում է «Կազմունայգազ» ղազախական պետական ընկերությանը։

Ի դեպ, «Ժամանակ»-ը գրել էր, որ Հայաստանի տարբեր շրջանակներ, նաև Սփյուռքում ապրող ձեռնարկատերեր մտադիր են համատեղ ուժերով գնել նավահանգիստն ու Հայաստանի համար ապահովել բեռների անխափան տեղափոխում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր