Էժանագին դետեկտիվ է հիշեցնում․խոսել պերեվառոտից աբսուրդ է. Ոստիկանության տարածած տեսանյութի և իր մասնակցության մասին

Factor.am-ին տեղեկություններ էին փոխանցվել այն մասին, որ իրավապահների ձեռքի տակ առկա է նաև Լևոն Քոչարյանի մասնակցությամբ ձայնագրություն, որտեղ ինքն է առաջարկում տուժողին գործարքի գնալ։ Այս կապակցությամբ մեր հարցին ի պատասխան՝ Լևոն Քոչարյանն ասաց․ «Բացառված է։ Ես երբևիցե ոչ մեկի հետ ոչ հանդիպում եմ ունեցել, ոչ էլ երբևէ որևէ մեկի հետ նման թեմայով խոսել եմ»։
Հարցին, թե իսկապես «պերեվառոտի» եք պատրաստվում, ինչպես ասվում է վերը նշված տեսանյութում, Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Մարդիկ եթե գալիս են՝ մասնակցում են ինչ-որ բաների, և որ հայրս քաղաքականության մեջ է, երևի հույս կամ ցանկություն ունեն, որ մի օր իշխանափոխության մաս կկազմեն, բայց խոսել պերեվառոտից աբսուրդ է»։