«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

20 դեկ 2019 17:04

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանն ազատ չի արձակվի

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:


Բողոքը ներկայացնելիս Քոչարյանի պաշտպանական կողմը նշել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանում իրենք ոչ թե ուզում են քննության դնել այն հարցը, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը պե՞տք է ազատ արձակվի, թե՞ ոչ, այլ այն, թե արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշումը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային: Պաշտպանների խոսքով՝ առաջին ատյանի դատարանն ակնհայտ անհիմն որոշում է կայացրել, ինչը պատճառաբանված չէ, և այս դատարանում ցանկանում էին քննարկման դնել հենց պատճառաբանված լինել-չլինելու հարցը:
Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:


Տեղեկացնենք նաև, որ այս գործով  բողոքը նախ մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին, որին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Դատավոր Պապոյանը բավարարել էր միջնորդությունը, ինչից հետո գործը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին: Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկի միջնորդություններկայացրել էին Ռ. Քոչարյանի փաստաբանները, որը դատարանը չէր բավարարել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր