Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

21 դեկ 2019 13:01

Զենք ձեռք բերելու առումով կա լուրջ առաջընթաց.Վերջապես մերոնք սկսեցին հասկանալ, որ ջեբի գյորա պետք է շարժվենք

Զենք ձեռք բերելու առումով կա լուրջ առաջընթաց, որոշ զենքի տեսակներ են գնվել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:
«Զենք ձեռք բերելու առումով կա լուրջ առաջընթաց, որոշ զենքի տեսակներ են գնվել, որի մասին երեւի մինչեւ օֆիցիալ հայտարարությունը, չասեմ ոչ մի բան: Ինքնաթիռների գնելու մասին արդեն ասվել ա, ՍՈՒ -30 ՍՄ-ներն ենք գնել, որոնք տեղ չեն հասել, բայց հայ-հայ է կհասնեն, շատ ընտիր ինքնաթիռներ են: Վերջապես մերոնք սկսեցին հասկանալ, որ ջեբի գյորա պետք է շարժվենք եւ փակագծերը չբացեմ, բայց ասեմ, որ բավականին լավ խմբաքանակ զենքի որոշ տեսակներ են գնվել, Հայաստանում վերազինվելով, կստացվի, որ շատ մատչելի գներով բավականին արդիական զենքի տեսակ կունենանք նորմալ քանակի, որ  կապահովի իր գործառույթների հատվածը, էդ զենքի տեսակը, կարելի ա ասել Հայաստանի սահմանով մեկ: Ցավոք, ռազմական թեմաները, մանավանդ սպառազինության, էն ա, որ բաց չես կարում խոսաս»,-ասաց նա` նշելով, որ նաեւ ձեռք է բերվում հայկական արտադրության զինատեսակներ:



Անդրադառնալով վերջին օրերին Կոթիի ուղղությամբ հակառակորդի կրակոցներին, նա ասաց, որ դրանով հերթական անգամ «թուրք»-ն ուզում է իր ներքին հարցերը լուծի եւ  մեր վրա ճնշում գործադրի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր