Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

23 դեկ 2019 10:30

ՌԴ-ն կպատասխանի ամերիկյան պատժամիջոցներին. Լավրով

Մոսկվան կպատասխանի Վաշինգտոնի պատժամիջոցներին, սակայն այնպես, որ իրեն վնաս չհասցնի: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ՌԴ Առաջին ալիքի եթերում:


«Մենք կպատասխանենք պատժամիջոցներին, սակայն այնպես, որպեսզի ինքներս մեզ վնաս չհասցնենք: Սակայն հաստատ պատասխանելու ենք: Եվ իհարկե, մենք դա հաշվի կառնենք հարաբերությունները կառուցելիս»,- ասել է նախարարը:
Դիվանագետի խոսքով՝ ինքը երբեք չի մտածել, որ ամերիկացի պաշտոնյաներն այնպիսի որոշումներ կկայացնեն, որոնք «պատիվ չեն բերում լուրջ քաղաքական գործիչներին»:


ԱՄՆ Սենատը երեքշաբթի օրինագիծ է ընդունել 2020 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի մասին, որը պարտավորեցնում է վարչակազմին պատժամիջոցներ սահմանել ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ:

   





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր