Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

23 դեկ 2019 13:03

Եվ ո՞վ է հավատում, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր Ղարաբաղը հանձնել...Սա խոսում է իշխանությունների թուլության մասին

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը «կոպիտ քայլ» անվանեց ԱԱԾ նախկին աշխատակցի հայտարարությունները՝ ուղղված երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ «նախկին գեներալ» Տիգրան Բարսեղյանը, ի թիվս այլոց, հայտարարել էր որոշ արմատական եւ հայկական կողմի շահերին հակասող քայլերի մասին, որոնց իբր պատրաստ էր դիմել Սերժ Սարգսյանը:



«Եկեք հստակեցնենք՝ հանձնեցի՞ն: Կան 2016 թվականի ցավալի կորուստները: Բայց պետք է վերջնականապես հասկանալ, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն ամեն ինչ արել են, որ ստատուս քվոն պահպանեն: Մնացյալում նրանք համոզված էին, որ ինչ էլ ասեին, Ադրբեջանը չէր համաձայնելու: Ես ինքս դեմ էի նման քաղաքականությանը: Հատկապես այն պատճառով, որ իրենց գործողություններով նրանք չէին հերքում առաջին նախագահի դրած հիմքերը: Անհրաժեշտ է հասկանալ, որ ինչ էլ որ նրանք ասում էին, դրանք բառեր էին, եւ Ադրբեջանը հրաշալի հասկանում էր: Ինչպես է հնարավոր, որ Ադրբեջանում հասկանում էին, իսկ այստեղ չեն հասկանում»,- նշեց Ալավերդյանը:
Խոսելով գեներալի գործողությունների մասին՝ Ալավերդյանը նկատեց, որ դա չի տեղավորվում մասնագիտական էթիկայի պատկերացումների մեջ, եւ կոպիտ քայլ էր: «Դուք չէ՞ որ գիտեք, որ ԱԱԾ աշխատակիցները «նախկին» չեն լինում: Սպասարկել ներքին խնդիրները... Ասել, որ երրորդ նախագահը ոչ միայն կոռուպցիոներ է, եւ հարվածել ամենազգայուն կետին: Եվ ո՞վ է հավատում, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր Ղարաբաղը հանձնել: Կարծում եմ՝ այստեղ ավելի ծանրակշիռ փաստարկներ են պետք, քան մերկապարանոց հայտարարությունները: Իշխանություններին, որը տիրապետում է ամբողջ տեղեկություններին, ի՞նչն է խանգարում բացահայտել բոլոր հանցագործությունները, որոնք կատարել են երկրորդ եւ երրորդ նախագահները՝ չանդրադառնալով Ղարաբաղի հարցին: Փաստորեն, տարբեր հայտարարություններ են կատարվում, հետո վերադառնում են ղարաբաղյան թեմային: Սա խոսում է իշխանությունների թուլության մասին: Կամ կոռուպցիայի եւ մեքենայությունների վերաբերյալ ապացույցներ չկան»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր