Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»          Ապրիլի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Հայկ Բաղդասարյանը, սկանդալային բացահայտումներ է ներկայացրել՝ Հովհանես Շահինյանի և Արշակ Կարապետյանի վերաբերյալ    

24 դեկ 2019 15:14

Ամուսնուս մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել.Թող կառավարությունը չգա «Եռաբլուր

Զոհվածների մայրերը բողոքի հերթական ակցիա են իրականացնում «Եռաբլուր» պանթեոնում։ Նրանք կառավարությունից  ուշադրություն են պահանջում են իրենց հանդեպ։

«Բոլորին ուշադրություն են դարձնում, աշխատավարձեր են բարձրացնում, բայց զոհվածների ընտանիքներին ոչ մի հարցով չեն մոտենում։ Իմ ամուսնուն մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել»,- նշում է նրանցից մեկը։

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանի խոսքով, իրենք բազմիցս դիմել են կառավարությանը՝ ակնկալելով աջակցություն զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Նա նշում է, որ կառավարությունն իրենց պահանջին տեղյակ է, սակայն արձագանք չի եղել։

«Վարչապետը օգնականին հանձնարարեց, որ սուղ ժամանակահատվածում այս հարցին լուծում տա, այն տևեց ուղիղ 2 ամիս, իսկ մենք մնացինք անպատասխան։ Ես պարոն Ղամբարյանի հետ խոսել եմ, սակայն նա ասել է, որ պատասխան չունի։ Այսինքն՝ վարչապետը մերժել է, իսկ նրա օգնականը իրավասու չէ բարձրաձայնելու այն։ Ես ուզում եմ մեր ժողովրդին ասել, որ նա մերժված է»,-«Եռաբլուր» պանթեոնում նշեց Սաթիկ Խլղաթյանը։

«Մենք հույս ունեինք, որ կառավարությունը վերջ ի վերջո կհասկանա, որ պետության տերն այս մարդիկ են, ոչ թե իրենք։ Պետության տերերը «Եռաբլուրում» պառկած տղաներն են, նրանց արյան շնորհիվ է ձեռք բերվել էս անկախությունն ու խաղաղությունը։ Շատ վիրավորական ա, որ վարչապետը չանդրադարձավ էս ընտանիքներին»,-ասացին նրանք։

Խլղաթյանի խոսքով, պետության համար իրենց կյանքը տված տղաների ընտանիքներին կառավարությունն արհամարհում է. «Էն, որ գլուխները բարձր գալիս են «Եռաբլուր», թող չգան, չե՞ն ամաչում էստեղ մտնելուց։ Չեն վախենո՞ւմ Աստծուց, էս տղերքը Աստված են՝ գիտակցաբար գնացին մահվան»։

Խլղաթյանը նշում է՝ երբ վարչապետը խոսում է բյուջեի աճի մասին, պետք է դրանից մի մասը հատկացվեր զոհվածների ընտանիքներին. «Կառավարությունը չէ՞ր կարողանում կանչել 5000 այրիացած, որբացած ընտանիքներին և ամանորի շեմին 100 հազար դրամ հատկացնել։ Թող կառավարությունը չգա «Եռաբլուր», նա մեզ արհամարհում է։  Ի՞նչ բանակի տոն. էսօր սահմանին կանգնած զինվորը, քաջ գիտի՝ ինչի համար է կանգնած։ Էդ տղաները առաջին հերթում պահում են հայրենիքի համար իրենց կյանքը դրած տղաների անունն ու պատիվը, նոր կառավարությանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր