Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

24 դեկ 2019 16:47

Իշխանության են եկել պատահական մարդիկ,որոնք նվազագույն պատկերացում չունեն, թե ԼՂ հակամարտությունն ինչպես կարգավորեն. փորձագետ

«Նոր Հայաստանի» իշխանությունները նվազագույն պատկերացում չունեն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտությունն ինչպես կարգավորեն, բանակցային գործընթացում ինչպիսի ռազմավարություն օգտագործեն: Այս մասին դեկտեմբերի 24-ին տարվա արդյունքների ամփոփման համաժողովում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Փորձագետը կարծում է, որ երկրում իշխանության են եկել պատահական մարդիկ, որոնք երբեք այս խնդրին գործնականում չեն բախվել, նրանք զբաղվել են միայն մարդու իրավունքներով: «Այս պատճառով նրանց թիվ մեկ խնդիրն է Ղարաբաղը բանակցություններում գլխավոր կողմ դարձնելը, որ հնարավոր լինի ազատվել այս պատասխանատվությունից»,- պարզաբանեց Բոզոյանը:



Քաղաքագետի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Հայաստանը կարիք ունի ուժեղ, հզոր երկրի առկայության, որակյալ քաղաքական էլիտայի եւ տնտեսական համակարգի: «Որպեսզի մենք կարողանանք ղարաբաղյան հիմնախնդրում հաջողության հասնել, պետք է դառնանք ուժեղ եւ հզոր երկիր: Ուրիշ տարբերակ չկա: Մենք պետք է այս խնդիրը 20-30 տարով սառեցնենք եւ հզորանանք: Այլ տարբերակ չկա, մնացյալը ինքնախաբեություն է, դիվանագիտական հարթակում մենք հաջողության չենք հասնի»,- նշեց նա:
Երվանդ Բոզոյանի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքները մեզ թույլ են տալիս ժամանակ շահել եւ հաջողության հասնել: «Եթե Մադրիդյան սկզբունքները չլինեին, մենք ժամանակ չէինք ունենա: Հակամարտության սառեցումը մեզ ձեռնտու է, որովհետեւ մենք, փաստորեն, որեւէ զիջման չենք գնում, մենք ժամանակ շահելու եւ այնքան ուժեղ պետություն դառնալու հնարավորություն ունենք, որ Ադրբեջանի հետ պարիտետը փոխենք»,- եզրափակեց քաղաքագետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր