Կրшկոցներ Երևանի Վարդանանց փողոցում գործող գարեջրատան դիմաց, հայտնաբերվել է ինքնшձիգի մի քանի պարկnւճ          Ադրբեջանում գիտակցում են, որ առանց Հայոց Եկեղեցուն խաղից դուրս բերելու Հայաստանին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 2-ի համար    

25 դեկ 2019 12:33

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին՝վերածվելով ջարդոնի. տուժողները պայմանագրային զինծառայողներ են

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում BMW մակնիշի 35 VQ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով մեքենայից պոկված դետալները ջարդել են հարեւանությամբ գտնվող տան պատի ապակիները, վնասել նաեւ վթարի հարեւանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղեւորը պայմանագրային զինծառայողներ են, իսկ BMW-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր