Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

25 դեկ 2019 13:35

Նախկին իշխանությունները նպատակ են ունեցել քրեական գործ հարուցել Վանեցյանի դեմ. Ալեն Սիմոնյան

«Ես պարոն Վանեցյանին ճանաչում եմ շատ վաղուց, և նա հեղափոխության ընթացքի մի մասից սկսած մեկուսացվել է նախկին իշխանությունների կողմից։ Նրան կասկածել են հեղափոխական թիմի հետ կապերի մեջ, մեկուսացրել են, և որքանով գիտեմ՝ քրեական գործ հարուցելու նպատակ է եղել իր հետ կապված»: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում  ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: 
Նա հերքել է տեղեկությունը, թե Փաշինյանի թիմը հեղափոխության օրերին իր և Արթուր Վանեցյանի կապի միջոցով է տեղեկություններ ստացել նախկին իշխանության գործողությունների մասին:

«Մենք ինֆորմացիա ստանալու կարիք չունեինք, որովհետև մեր գործողությունները բաց ու հրապարակային էին, իսկ նախկին իշխանության գործողությունները շատ կանխատեսելի էին»,-ասել է նա:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր