Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 դեկ 2019 14:28

Կրկեսի և «Հայրենիք» կ/թ-ի մոտ գետնանցում չի կառուցվի.փոխարենը նոր ճանապարհ է կառուցվելու

Երևանի զարգացման 5-ամյա ծրագրում տեղ չի գտել կրկեսի և «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գետնանցումային հանգույցներ կառուցելու նախագիծը: Երևանցիներն ամեն օր են առնչվում այդ հատվածներում առկա երթևեկության խոչընդոտների հետ՝ տևական խցանումներ, գերբեռնվածություն:


Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բարձրաձայնել է այս խնդիրը, որը նախկինում էլ է նրա մտահոգել:  
Նիստին վերահաստատվեց՝ կրկեսի և «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գետնանցումային հանգույցներ չեն կառուցվելու: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ փոխարենը նոր ճանապարհ է կառուցվելու  Իսակով-Արշակունյաց փողոցների հատման հատվածում:
Դավիթ Խաժակյանի պնդմամբ՝ եթե քաղաքաշինական ծրագրերից այդ նախագիծը հանվում է, նշանակումմ է քաղաքային իշխանությունները հանձնառու չեն դա կատարել:
«Օրենքով սահմանված է՝ 5-ամյա զարգացման ծրագիրը միայն օբյեկտիվ խոչընդոտների դեպքում կարող է փոփոխվել, եթե այդ խոչընդոտը չկա, ավելին՝ 2018 թվականին նույն ավագանին այդ նախագծին կողմ է քվեարկել, ապա օբյեկտիվ ի՞նչ պատճառով է հիմա դեմ քվեարկում, երբ հարցը այդ կարևոր հանգույցների բեռնաթափմանն է վերաբերում»,- ասաց Դավիթ Խաժակյանը:   



Հիշեցնենք՝ դեռևս տարեսկզբին քաղաքապետ Հայկ Մարությանը ամպագոռգոռ հայտարարություններ էր անում այն մասին, թե քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև «Հայրենիք» կինոթատրոնի և կրկեսի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով:
Քաղաքապետը փետրվարի 5-ին անգամ հրապարակել էր «Հայրենիք» կինոթատրոնին հարակից խաչմերուկի՝ նախագծի իրականացմամբ ստացվելիք նոր տեսքը ներկայացնող լուսանկար՝  «Պարոն Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը» գրառմամբ:
Փաստորեն՝ ավագանու այս նիստով ավարտվեց ՀՀ նոր իշխանությունների՝ «պողոսներին» կերակրելուն ուղղված ևս մեկ շոու-ծրագիր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր