«Հրապարակ». Փաշինյանը պնդել էր, որ սեղանի գլխին ինքը միայնակ նստի. ղարաբաղյան կողմն ընդվզել էր

Քննարկման ենթակա ռազմավարական, ստրատեգիական հարցեր եւս կային, մասնավորապես՝ հարավային ուղղություն ճանապարհի խնդիրը, որի մեկնարկն առաջիկայում է` Խնձորեսկով Ջաբրաիլ-Հադրութ ուղղությամբ։ Կային նաեւ հարցեր՝ զինված ուժերի հետ կապված, ինչպես նաեւ` բանակցային գործընթացին առնչվող, ինչի մասին հրապարակային խոսեց Փաշինյանը»:
Տեսակետ կա, որ ՏՕՌ-երը Հայաստան բերելուց եւ առաջիկա ամսում սպասվող ՍՈՒ-երի ֆոնին այդ համատեղ նիստն ուժի ցուցադրման, այսպես ասած` միասնականության դրսեւորման ուրույն ակցիա էր` դիրքորոշումն ահավոր կոշտացրած, Ռուսաստանից արդեն 5-րդ սերնդի Սու-57 կործանիչներ գնող Ադրբեջանի դեմ։
Ծառայե՞ց այն իր նպատակին։ «Ոչ միայն»: Սառույցը ջարդվե՞ց Արցախի ու Հայաստանի էլիտաների միջեւ, մանավանդ որ մասնակիցների թվում էին Արմեն Սարգսյանը, Օգանովսկին։ Ի դեպ, նախորդ անգամ Ղարաբաղում՝ համատեղ նիստի ժամանակ, մեր տեղեկություններով` Փաշինյանը պնդել էր, որ սեղանի գլխին ինքը միայնակ նստի, ղարաբաղյան կողմն ընդվզել էր, այս անգամ նույնիսկ Արմեն Սարգսյանն էր սեղանի գլխին․ պատասխանատվության բաշխման շրջան ենք թեւակոխել։ «Նախ` որեւէ սառույց Արցախի հետ չկար, հարցի երկրորդ մասի առնչությամբ` no comment»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում