Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

26 դեկ 2019 12:10

Ուղիղ.Լարված իրավիճակ Կառավարության շենքի մոտ. զոհված զինծառայողի հարազատները հանդիպում են պահանջում վարչապետի հետ

Կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում 26 օր առաջ բանակում զոհված 21-ամյա Արթուր Աջամյանի հարազատները: Նրանք պահանջում են բացահայտել, թե ինչ հանգամանքներում է զոհվել Արթուր Աջամյանը:

Նրանք պնդում են, թե վաշտի հրամանատարն է իրենց երեխային սպանել։ Այնուհետև հարազատները ցանկացան մտնել Կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչից հետո բախում տեղի ունեցավ ոստիկանների և հարազատների միջև: Նրանք ասում են՝ գնալու են երեխայի դին բերեն այստեղ:

Նրանց հետ հանդիպման եկավ կառավարության ներկայացուցիչը և ասաց, որ վարչապետը հիմա չի կարող իջնել քանի որ Կառավարության նիստ է: Հարազատները որոշեցին սպասել վարչապետին և նրան 10 րոպե ժամանակ տվեցին: «Եթե 10 րոպեից վարչապետը չգա, մենք փակելու ենք ճանապարհներ, դին ենք բերելու այստեղ»,- ասացին նրանք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր