Ամանորյա տոները հեքիաթային լիցքեր ունեն, երեխայի նման բավականություն ստացեք տոնից
Ամանորը պատասխանատու ժամանակաշրջան է մարդկանց կյանքում, քանի որ այն հնարավորություն է տալիս ամփոփել անցնող տարին և դիմավորել նորը:
Տարեվերջին
անհրաժեշտ է ժամանակ տրամադրել և գրել ձեռքբերումների, անհաջողությունների, իրականացրած
և չիրականացրած գործերի մասին:
Եվ անկախ
ամփոփման արդյունքից, խրախուսել ինքներդ Ձեզ և պլանավորել, ձևակերպել ցանկությունները
հաջորդ տարվա համար:
Մտքերը
և հույզերը պետք է ազատել բացասական երանգավորումից, քանզի դրական հուզական վիճակի առկայությունն ու լավատեսությունը նպաստում են դրական տրամադրվածությանը գալիք տարվա հանդեպ:
Գուցեև
զարմանալի է, սակայն Ամանորը համախմբում է բոլորին. և մեծահասակները, և երեխաները տոնի
և հրաշքի սպասումով են:
Ոչինչ
այնքան չի խթանում մեծահասակների երևակայությունը, որքան երեխայի` ամանորյա հեքիաթի
հավատին աջակցելու ցանկությունը:
Ձմեռ
պապին նամակ գրելը, տոնածառը զարդարելը, նվերներ պատրաստելը, երազանքների մասին զրուցելը
էլ ավելի գեղեցկացնում և ջերմացնում են ընտանեկան մթնոլորտը:
Եվ պատահական չէ, որ Ամանորը նաև ընտանեկան ավանդույթների ձևավորման
և պահպանման հնարավորություն է: Այդ օրերին բոլորն էլ ցանկանում են զգալ
դրական էմոցիաներ և հարմարավետություն:
Անգամ
նախընտրում են բազմիցս դիտած ֆիլմը կրկին դիտել, քանի որ այն խորհրդանշական է, ոգեշնչում
է, փոխանցում դրական էներգիա և մղում նոր քայլերի:
Անշուշտ,
նախատոնական և տոնական շրջանը նպաստում է նաև հարաբերությունների վերանայմանը, դրականացմանը:
Սխալները,
կոնֆլիկտներն իրենց հետևանքներով մոռացվում են, կամ մտովի թողնվում են նախորդ տարում
և ներքին խաղաղությամբ, շնորհավորանքներով սկսվում է նոր տարին:
Շատերն
են երազում` Նոր տարվանից նոր կյանք սկսելու մասին: Եվ համաձայնեք, որ ամանորյա տոները
հեքիաթային լիցքեր ունեն, յուրաքանչյուրն իրեն երեխա է զգում` նորի սպասումով, հավատով
լցված դեպի նոր տարի:
Եթե
ընտանիքում երեխաներ կան, ծնողների համար օգտակար կլինեն հետևյալ կանոնները`
Աջակցեք ամանորյա
հեքիաթի հավատին
Պահպանեք Ամանորի
ընտանեկան ավանդույթները
Թույլ տվեք
երեխային իր երևակայությունը դրսևորել
Հիշեք` երեխայի
հետ շփումը կարևոր է ցանկացած այլ հարցերից
Ինքներդ էլ
երեխայի նման բավականություն ստացեք տոնից
Հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյան
Hayacq.com