Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

26 դեկ 2019 14:15

Տեսանյութ. «Եթե Փաշինյանը չիջնի, վաղը երեխուս դիակն այստեղ կլինի». ակցիայի մասնակից

«Ես ուզում եմ ժողովրդին մի բան ասել, ես խոստանում եմ՝ եթե պարոն Փաշինյանը չիջնի, վաղը երեխուս դիակն այստեղ կլինի, կհանեմ դիակը, կբերեմ այստեղ: Ես ամեն ինչի ընդունակ եմ»,- կառավարության դիմաց հայտարարեց զոհված զինծառայողի հարազատներից մեկը:
Որդեկորույս մայրն էլ սպառնաց, որ եթե վարչապետը չարձագանքի իրենց պահանջներին, ինքը կառավարության դիմաց հացադուլ կանի, նույնիսկ պատրաստ է բենզին լցնել վրան և հրկիզել իրեն:
Հավելենք, որ այս պահին բողոքի ակցիա իրականացնողները փակել են Տիգրան Մեծի պողոտան: Ոստիկանները հորդորում եմ բացել այն՝ նշելով, որ վերջինները խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:
Ակցիայի մասնակիցներն այս պահի նստել են ճանապարհի մեջտեղում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր