Բագրատ սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»          Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 դեկ 2019 12:32

Աղոթքները փրկեցին գեղեցկության նախկին թագուհու կյանքը.գանգի մի մասը հեռացրել են անեւրիզմի եւ կաթվածի պատճառով

Գեղեցկության նախկին թագուհի, 35-ամյա Սինտիա Մարտինեսը Դելավերից հոսպիտալացվել եւ ենթարկվել է կրանիոտոմիայի (գանգի տրեպանացիա) այն բանից հետո, երբ նրա մոտ տեղի է ունեցել անեւրիզմի պայթում՝ դրան հաջորդող կաթվածով։
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 2018 թվականին Սինտիան հյուր է գնացել ընկերներին, որտեղ անսպասելի ուշաթափվել է։ Շտապօգնության մեքենայով նրան տարել են հիվանդանոց, այստեղ բժիշկները թմրանյութերի չարաշահում են կասկածել։ Ուշքի գալով՝ կինը բողոքել է ուժեղ գլխացավից։ Շուտով պարզ է դարձել, որ նրա մոտ տեղի է ունեցել անեւրիզմի՝ գլխուղեղի անոթի պայթում։
Գեղեցկության նախկին թագուհու բուժման ընթացքում բժիշկները հեռացրել են նրա գանգի մի մասը, որ լուծեն անեւրիզմի հարցը։ Վիրահատությունը հաջող է անցել, բայց մի քանի օր անց պացիենտը կաթված է ստացել, իսկ հետո նրա մոտ զարգացել է թոքաբորբ, թոքային վարակ, սկսվել է արյան վարակում։
Բժիշկները հույս չունեին, որ Սինտիան ողջ կմնա, բայց նա, հակառակ ամեն ինչի, ողջ մնաց։
Գեղեցկության նախկին թագուհին համոզված է, որ իր կյանքը փրկել են աղոթքները. նա եռանդուն աղոթել է, որ ողջ մնա նախեւառաջ 5-ամյա որդու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր