Տեսանյութ.Մեղադրանք առաջադրելու մասին ինձ զգուշացրել էին 6 ամիս առաջ.ցավում եմ, որ քննիչը ներգրավված է քաղաքական պրոցեսների մեջ
![](https://www.pastinfo.am/news_images/310/929240_1/photo_2019_12_27_12_33_44.thumb.jpg)
«Այս մեղադրանքի առաջադրումը՝ 308-ի 2-րդ մասով ոչինչ իմ կյանքում չի փոխել և չի էլ կարող փոխել։ Մենք քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ և ես իրեն ասացի, որ որպես պրոֆեսիոնալ գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պրոցեսների մեջ։
Թովմասյանը տեղեկացրեց, որ ինքը հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց. «Որևէ մեկիդ համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամսում ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, սպառնալիքներ էին, այսօրվա մասին զգուշացումներ էին, այլև կոնկրետ բռնության կոչեր ու դրանց դրսևորումներ, բայց այս ժամանակահատվածում ՍԴ-ն բոլոր դատավորների շնորհիվ աշխատել է առանց որևէ խոչընդոտի և ընդունել այնպիսի որոշումներ, որոնք ելակետային, բեկումնային են լինելու,մեր իրավական համակարգի հետագայի համար»։
Նա նշեց, որ շատերը չեն ճանաչում ՍԴ դատավորներին, նրանք ուժեղ ու հայրենասեր մարդիկ են, նվիրյալներ են։
«Եթե խաղաղ ժամանակ հերոսներ եք փնտրում, ապա նրանք այս շենքում նստած աշխատում են»,-ասաց Թովմասյանն ու թվարկեց ՍԴ դատավորների անունները, բացառությամբ Վահե Գրիգորյանի։