Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

27 դեկ 2019 15:34

Տեսանյութ. Ըստ BBC-ի՝ ՄՅՈՒ-ի կազմում Մխիթարյանի՝ «կարիճ» հարվածով խփած գոլը տասնամյակի հիշարժան պահերից է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ վերջին տասնամյակի ամենահիշարժան պահերից մեկի հեղինակն է: Նման կարծիքի է BBC-ն: Այն առանձնացրել է 2010 թվականից մինչեւ այսօր մրցաշարում տեղի ունեցած ամենահետաքրքիր իրադարձությունները, եւ 2016-17 մրցաշրջանի 18-րդ տուրում «Սանդերլենդին» խփած գոլն իր տեղն ունի դրանց թվում:

Այդ խաղում «մանկունյանցիները» հաղթել էին 3:1 հաշվով: Հանդիպումից հետո էլ ՄՅՈՒ-ի այն ժամանակվա մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանի գոլը ֆուտբոլի գեղեցկություն էր անվանել: Այդ գոլը ճանաչվեց թիմի այդ մրցաշրջանի լավագույն գոլ:
Մխիթարյանը «կարմիր սատանաների» կազմում խաղացել է 2016-18 թթ.:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր