Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն. «Ժողովուրդ»          Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ»       Բարձիթողի ու քաոտիկ վիճակ. տուժողը միշտ սպառողն է. «Փաստ»    

28 դեկ 2019 10:01

Նոր արգելափակում. Ինչ փոփոխություն են պատրաստվում կատարել անձնագրի վավերականության հետ կապված. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և հնարավորություն տալ, որպեսզի 16 տարին լրանալուց հետո արական սեռի քաղաքացիները կարողանան ստանալ 10 տարվա վավերականություն ունեցող անձնագրեր:


Գործող օրենսդրությամբ՝ 16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիր էր տրամադրվում մինչև զորակոչային տարիքը՝ դրանով արգելափակելով նրանց Հայաստանից դուրս գալը և զորակոչից խուսափելու հնարավորությունը:
Կառավարությունը այս փոփոխությամբ ցանկանում է հնարավորություն տալ, որ 18 տարին լրանալուց հետո էլ քաղաքացիների այդ խումբը լիարժեք իրականացնի իր իրավունքները: Իսկ երկրից դուրս գալու իրավունքը կիրականացվի զինվորական գրքույկի միջոցով»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր