Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

28 դեկ 2019 13:15

19-ամյա տղան դաժանաբար սպանել է 91-ամյա մանկապիղծ հոգևորականին՝խաչով հարվածելով կոկորդին

Ֆրանսիայի Ուասա նահանգում 19-ամյա Ալեքսանդր Վ.-ն դաժանաբար սպանել է 91-ամյա մանկապիղծ հոգևորական Ռոջեր Մատասոլին՝ խաչով հարվածելով կոկորդին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ հոգևորականին հայտնաբերել են ոստիկանության ծառայողները՝ մարմնի վրա բռնության նշաններով։ Ամենայն հավանականությամբ, հոգևորականը մահացել է օդի պակասից: Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին, բայց դրա մասին տեղեկությունները հայտնվել են միայն հիմա:


Մարդասպանին նախ մեղադրանք է առաջադրվել խոշտանգման, սպանության և ձերբակալման պահին դիմադրություն ցույց տալու համար:

Հաղորդվում է, որ մահացած քահանան 1960-2000 թվականներին առնվազն չորս տղաների դրդել է այլասերված գործողությունների: Ըստ որոշ տեղեկությունների, նա կարող էր ներգրավված լինել նաև Ալեքսանդր Վ.-ի նկատմամբ այլասերված գործողություններին, քանի որ ոստիկանությունը դիտարկում է վրեժ լուծելու շարժառիթը: Կասկածյալն ասել է, որ չի հիշում սպանության պահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր