Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

03 հուն 2020 14:54

Սոլեյմանիի սպանությունը արկածախնդրություն է, որը կհանգեցնի լարվածության աճի տարածաշրջանում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն Իրաքի օդանավակայանի ամերիկյան հրթիռակոծությունից։
«Սոլեյմանիի սպանությունը Բաղդադի արվարձանների ամերիկյան հրթիռակոծության հետեւանքով դիտարկվում է որպես արկածախնդրային քայլ, որը կհանգեցնի լարվածության աճի ողջ տարածաշրջանում։ Սոլեյմանին հավատարմորեն ծառայում էր Իրանի ազգային շահերի պաշտպանության գործին»,- ասել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունում, ի պատասխան ՌԻԱ «Նովոստի»-ի հարցի։ «Անկեղծ ցավակցություն ենք հայտնում իրանցի ժողովրդին»,- ընդգծել են ԱԳՆ-ում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր