Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները          Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»       Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»    

06 հուն 2020 15:15

Քաղցկեղի ո՞ր տեսակներն են հաջողությամբ բուժվում

Քաղցկեղի որոշ տարատեսակներ հաջողությամբ բուժվում են, եւ 5-ամյա ռեմիսիայի հնարավորությունն անչափ բարձր է, հատկապես եթե վաղ փուլերում են ախտորոշվում:
Կրծքագեղձի քաղցկեղ
Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, եթե այն հայտնաբերվում է 0 եւ 1-ին փուլերում, 5-ամյա ապրելիությունը կազմում է 99-100 տոկոս: Այսպիսի վաղ փուլերում բուժումն ավելի հեշտ է եւ էժան. դա սովորաբար ոչ մեծ վիրահատություն է, հաճախ պացիենտներն անգամ քիմիաթերապիայի  կարիք չեն ունենում:

Շագանակագեղձի քաղցկեղ
Շագանակագեղձի քաղցկեղը 99 տոկոս դեպքերում 5-ամյա ապրելիություն ունի 1-ին եւ 2-րդ փուլերում: Քաղցկեղի այս տեսակին հատուկ է շատ դանդաղ աճը, ինչը նպաստում է հաջողությամբ բուժելուն:
Ձվարանների քաղցկեղ
Ժամանակին հայտնաբերված ձվարանների քաղցկեղի դեպքում 5-ամյա ապրելիությունը կազմում է 99 տոկոս տեղայնացված ուռուցքների համար, որոնք աճում են միայն ձվարանում, եւ 96 տոկոս այն ուռուցքների համար, որոնք սկսել տարածվել դեպի հյուսվածքներ կամ ձվարաններին մերձակա ավշահանգույցներ: Մասնագետները վաղ փուլերում կարող են հեռացնել մեկ կամ երկու ձվարանները. այն դեպքերում, երբ քաղցկեղը դեռեւս չի տարածվել, այպիսի բուժումն անչափ արդյունավետ է:
Վահանաձեւ գեղձի քաղցկեղ
Քաղցկեղի այս տեսակի համար 5-ամյա ապրելիությունը հասնում է 98-100 տոկոսի, եթե բուժումը սկսվում է 1-ին եւ 2-րդ փուլերում: Վահանաձեւ գեղձի քաղցկեղի տեսակների մեծ մասը դանդաղ է աճում, ինչը հաջող բուժման ավելի մեծ հնարավորություն է տալիս:
Մելանոմա
Երբ մելանոման ախտորոշվում է 1А եւ 1В փուլերում, 5-ամյա ապրելիության են հասնում համապատասխանաբար՝ 92 եւ 97 տոկոս դեպքերում: Բայց ուշ հայտնաբերելու դեպքում ապրելիությունը կտրուկ նվազում է, քանի որ հիվանդությունը, որպես կանոն, շատ արագ է տարածվում եւ բուժմանն ավելի վատ արձագանքում:
Արգանդի վզիկի քաղցկեղ
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում 0 եւ 1А փուլերում պացիենտների 93 տոկոսը հասնում է 5-ամյա ռեմիսիայի: Արգանդի վզիկի քաղցկեղային բջիջներն անչափ դանդաղ են աճում, ինչը բժիշկներին թույլ է տալիս նորագոյացությունն արդյունավետորեն բուժել, նախքան կկարողանա մեծանալ կամ տարածվել մարմնի ուրիշ հատվածներ: Ուշ հայտնաբերելու դեպքում հեռանկարներն, իհարկե, պակաս դրական են:
Հոջկինի լիմֆոմա
Հոջկինի լիմֆոման 1-ին եւ 2-րդ փուլերում 90 տոկոս դեպքերում ունի 5-ամյա համեմատական ապրելիություն, այնպես որ՝ լիմֆոմայի այս տեսակը սովորաբար լավ է արձագանքում ճառագայթային թերապիային:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր