Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

06 հուն 2020 17:23

Բացահայտվել է 16 ամյա աղջկա սպանության դեպքը. Կասկածյալը 27-ամյա երիտասարդ է

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16 ամյա աղջկա սպանության դեպքը: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16 ամյա աղջկա սպանության դեպքը: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- գրել  է նա:

Ձերբակալվածը Գյումրի քաղաքում հաշվառված 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանն է, ով ծառայում է ՀՀ պաշտպնության նախարարությունում։ 


Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 23-ին մոտ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր