Տեսանյութ. Հասկանում ենք Հայաստանի չեզոք դիրքորոշումը. իսրայելցի քաղաքագետ
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը լարվածություն է առաջացրել ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, այլև, այսպես ասենք, փչացրել է համաշխարհային ու տարածաշրջանային գերտերությունների ղեկավարների տոնական տրամադրությունը: Սոլեյմանին Իրանի համար սոսկ գեներալ չէր:
«Այդ մարդն ուղղակի պատասխանատվություն էր կրում Մերձավոր Արևելքում հազարավոր մարդկանց մահվան համար, և նրա սպանության համար Իսրայելում որևէ մեկը չի զղջում: Ես սպասում եմ, որ Սոլեյմանիի սպանությունից հետո մեր տարածաշրջանն ավելի ապահով կլինի: Դժվար է ասել, թե այս պահին զգացմունքային իրավիճակում ինչ կարող են անել իրանցիները, բայց նրանք լավ են պատկերացնում, որ ավելի մեծ կորուստներ կունենան, հետևաբար ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իսրայելը մտահոգված չեն»,- SHANTNEWS-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը: