«Պահպանողական» մանկասպանը... 16-ամյա երեխային սպանողը «Հանրապետակա՞ն» է
ՀՀ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանի լուսանկարն է հրապարակել, որտեղ վերջինս ՀՀԿ-ից շնորհակալություն է հայտնում:
Ի դեպ`լուսանկարում Սուքիասյանը կրում է այն նույն շարֆը, որը կրում են ՀՀԿ-ականները` նախընտրական քարոզարշավների և կուսակցական միջոցառումների ժամանակ:
Լուսանկարին կից` Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Պահպանողական» մանկասպանը... Կանանց ու երեխաների դեմ բռնության չափերն ու ձեւերը մտահոգիչ են դառնում։
Ռ. Սուքիասյանի ֆեյսբուքյան էջը լի է տարաբնույթ գրառումներով՝ հայտարարություններ բնակարանների վարձակալման, ակումբներում աշխատողներ փնտրելու, տուրիստական կազմակերպությունների, հյուրանոցների հետ համագործակցության, PR աշխատանքի և այլ թեմաներով:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին, Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ստուգումներ կատարելով Երևանի, Արմավիրի և Շիրակի մարզերի մի քանի հասցեներում, տաք հետքերով բացահայտել են հունվարի 5-ին, Երևանում 16-ամյա աղջնակի դաժան սպանությունը ու վնասազերծել են կասկածյալին։
Նշենք, որ Քննիչի որոշմամբ Ռ. Սուքիասյանը ձերբակալվել է։ Նա աշխատում է ՀՀ ՊՆ-ում: